Ըստ ադրբեջանցի փորձագետ Արազ Ալիզադեի, Ադրբեջանին ձեռնտու չէ ԼՂՀ շուրջը գտնվող յոթ շրջանի վերադարձը, գրում է «Ազգ» օրաթերթը:
Նախ, ըստ փորձագետի, ոչ ոք մեզ չի վերադարձնելու յոթ շրջանները, քանի որ, կարծում եմ, հայերը երբեք Ադրբեջանին չեն հանձնի Լաչինը: Եվ երկրորդ, եթե հայկական ուժերը հետ քաշվեն այդ տարածքներից, կարծում եմ, որ միջազգային հանրությունը հսկայական ճնշում կգործադրի մեզ վրա՝ պահանջելով գնալ լուրջ զիջումների:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծին, ապա փորձագետի կարծիքով, իրավիճակը այնտեղ դժվար թե դառնա պատերազմական:-0-