438.03
4.45
404.16
-1
Եղանակը Երևանում
Հայ

Իրանը խոստովանել է, որ պատահմամբ է հարվածել ուկրաինական Boeing-ին

10:19
11 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Իրանի իշխանությունները հայտարարել են, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավին Թեհրանում հարված է հասցվել «չկանխամտածված կերպով», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ի կողմից հրապարակված իրանական իշխանությունների պաշտոնական հայտարարությանը:

Նշվում է, որ ողբերգության պատճառ է դարձել «մարդկային գործոնը»:

Ուկրաինական օդանավի կործանման պատճառը «մարդկային սխալն» է, որը կատարվել է ԱՄՆ-ի «արկածախնդրության» հարուցած ճգնաժամի շրջանում, հայտնել է Իրանի արտգործնախարարը: 

 Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր Twitter-յան էջում հայտնել է, որ Իրանը խորապես զղջում է թույլ տված աղետալի սխալի համար: Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել ուկրաինական օդանավի կործանման մեջ մեղավորներին: 

Ավելի վաղ, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ Կիևը դիտարկում է Իրանում օդանավի կործանման չորս հիմնական վարկած, որոնց թվում են օդանավի հարվածումը զենիթային հրթիռի կողմից, օդանավի ներսում պայթյունը՝ ահաբեկչության հետևանքով: 

Նախօրեին Newsweek ամսագիրը՝ հղում անելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ օդանավը կարող էին սխալմամբ հարվածել իրանական զենիթահրթիռային համակարգերը: 

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, որում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է հունվարի 8–ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։ Օդանավը Թեհրանից ուղևորվում էր Կիև։ Օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են: Ուղևորների թվում են եղել Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Կանադային, Ուկրաինայի, ԳԴՀ-ի և Շվեդիայի քաղաքացիներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ