422.58
4.25
391.97
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ Օմբուդսմենը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները

14:06
13 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը մայիսի 12-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդի հետ, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Թաթոյանը ԵԽ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է մարդու իրավունքների հիմնական խախտումները, որոնք իրականացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական ագրեսիայի ժամանակ:

Օմբուդսմենը ներկայացրել է նաև ադրբեջանական ԶՈՒ-ի վայրագությունների կոնկրետ օրինակներ և փոխանցել է Յագլանդին ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, որում ներկայացվում է այդ միջադեպերի վերլուծությունը:

Թաթոյանը հատկապես ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության կործանարար հետևանքները: Այդ քաղաքականությունը սերմանում է ատելություն և բռնություն հայերի նկատմամբ, ինչը հակասում է ԵԽ-ի ողջ իրավապաշտպան համակարգին: Ընդ որում, այդ քաղաքականությունը խրախուսվում է պետական մակարդակով և բացարձակ անհանդուժողական բնույթ է կրում:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ մարդու իրավունքների խախտումները ցանկացած պարագայում անթույլատրելի են, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը կապված չէ քաղաքականության հետ և սահման չի ճանաչում:

Կողմերը կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում եվրոպական չափանիշների ներդրման հարցում: Մասնավորապես, հանդիպման ժամանակ ընդգծվել է Օմբուդսմենի ինստիտուտի կարևորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները իրականացնելու գործում:

Քննարկվել են նաև ընտանիքում բռնությունների կանխարգելման և հաշմանդամների իրավունքների պաշտպանության հարցեր:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտայի նմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ