420.79
4.21
388.47
+14
Եղանակը Երևանում
Հայ

Երբ Փաշինյանը Ծառուկյանի հետ հուշագիր էր կնքում, բռնաբարության դեպքն ընդունելի՞ էր. Տիգրան Քոչարյան

16:10
20 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նիկոլ Փաշինյանը պետք է շատ լավ հասկանա, որ այն ինչում ինքը մեղադրում է Գագիկ Ծառուկյանին, դա և այն անգամ լավ չաշխատեց, և հիմա այլևս չի աշխատելու և շուռ է գալու իր դեմ: Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում հայտնել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Загружается новость ... "Лево"

«Եթե Փաշինյանն այդքան բարոյականության ջատագով և պաշտպան էր և իր համար զարհուրելի է 41 տարի առաջ տեղի ունեցած դեպքը, ապա ինչու էր Փաշինյանը հեռագիր ստորագրում Ծառուկյանի հետ 2018թ.-ին: Այն ժամանակ ամեն ինչ նորմալ էր, այն ժամանակ խնդիր չկար, այն ժամանակ այդ դեպքը՝ բռնաբարությունն, ընդունելի էր Փաշինյանի համար, այսինքն այսպիսի անհետևողականությունը պահի տակ գործողությունները ավելի շատ վնասեցին Փաշինյանի վարկանիշին, քան Ծառուկյանի»,- նշել է Քոչարյանը:

Մեդիափորձագետի խոսքով, նպատակը Արայիկ Հարությունյանին պաշտպանելն էր:

«Արայիկ Հարությունյանը մտնում է Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ մարդկանց շատ նեղ շրջանակի մեջ, մոտավորապես 6-7 հոգի են: Պահանջել Փաշինյանից Արայիկ Հարությունյանի հրաժարականը, դա նույնն է, ինչ պահանջել Նիկոլ Փաշինյանից կտրել իր աջ ձեռքը և դեն նետել: Եվ այն անգամ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի «թասիբին» կանգնեց` ասելով, որ ինքը աջակցում է Արայիկ Հարությունյանին, և այս անգամ էլ»,- նշել է Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ այստեղ անձի խնդիր չէ, այլ քաղաքականության խնդիրն է:

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ, ապա Արայիկ Հարությունյանի կամ ՔՊ-ում նրա քաղաքականությունը տանողները միևնույնն է, տանելու են: Երկրորդ, եթե Արայիկ Հարությունյանը դուրս գա պաշտոնից, որևէ երաշխիք չկա, որ իր տեղում կնշանակվի ազգային մտածողությամբ, ավանդույթները հարգող, կրթական համակարգին տիրոպետող որևէ անձ»,- նշել է նա՝ ընդգծելով, խնդիրը կրթության հետ Արայիկ Հարությունյանի փոփոխությամբ չի լուծվում, և ավելի կծիկավոր է դառնում:

«Խնդիրը Արայիկ Հարությունյանի մեջ չէ, խնդիրը Նիկոլ Փաշինյանի մեջ է: Եվ խնդիրը այն քաղաքական թիմի մեջ է, որն այսպիսի կրթական չափանիշներով է փորձում ուղղորդել Հայաստանի զարգացումը մոտակա տարիների ընթացքում»,- նշել է մեդիափորձագետը: -0-

    

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը