Վաշինգտոնի պետական հաստատությունների անվտանգության համակարգը թույլ է տալիս հեշտությամբ պայթեցնել դրանք. զեկույց

09.07.2009, 11:41
Վաշինգտոնի պետական հաստատությունների անվտանգության համակարգը թույլ է տալիս հեշտությամբ պայթեցնել դրանք. զեկույց
Վաշինգտոնի պետական հաստատությունների անվտանգության համակարգը թույլ է տալիս հեշտությամբ պայթեցնել դրանք. զեկույց

Լուրջ խախտումներ են արձանագրվել ԱՄՆ տասը կարևոր կառավարական շենքերի անվտանգության ապահովման համակարգերում, ասվում է ԱՄՆ Կոնգրեսի հաշվային վարչության (Government Accountability Office, GAO)՝  չորեքշաբթի հրապարակված զեկույցում:

Վարչության քննիչները նման եզրահանգման են եկել, երբ նրանց հաջողվել է արդարադատության, ներքին անվտանգության նախարարությունների, պետդեպարտամենտի և այլ գերատեսչությունների մետաղաորոնող սարքերի և ծրիչների միջով անցկացնել պայթուցիկ սարքի համար անհրաժեշտ բոլոր դետալներն, այնուհետև զուգարաններում անարգել հավաքել դրանք և շրջել շենքերում:

Հատկանշական է, որ բոլոր շենքերը, որտեղ «աշխատել» են տեսուչները, ունեն անվտանգության ապահովման գրեթե ամենաբարձր մակարդակը, այսինքն՝ ավելի ուժեղ հսկվում է միայն Սպիտակ տունը:

«Դա ուղղակի անթույլատրելի է, որպեսզի կառավարական շենքերում աշխատող պետական ծառայողներն այդքան խոցելի լինեն ահաբեկիչների և այլ թշնամիների համար», - GAO զեկույցին նվիրված հատուկ լսումների ժամանակ ասել է Սենատի Ներքին անվտանգության կոմիտեի նախագահ, անկախ սենատոր Ջոզեֆ Լիբերմանը:

Միաժամանակ Հաշվային վարչությունը կառավարական շենքերում բացահայտել է անվտանգության համակարգի այլ խախտումներ: Վարչության քննիչները հայտնաբերել են ծառայության կատարման պահին քնած մի պահակի, ինչպես նաև պարզել են, որ պայուսակների ստուգման ժամանակ կարելի է հեշտությամբ հրազեն մտցնել հաստատություն:

GAO-ն պարբերաբար նման ստուգումներ է անցկացնում 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Այսպես, 2006թ.-ին վարչությունը պարզել է, որ ԱՄՆ-ում հսկիչ-անցակետերի սահմանապահները չեն կարողանում տարբերել կեղծ փաստաթղթերն իսկականներից: Գործակալները քողարկված, ներկայացնելով կեղծ վարորդական իրավունքներ և ծննդական վկայականներ, հաջողությամբ մուտք են գործել երկիր ինը անցակետերի միջոցով:

2007թ.-ին վարչության քննիչները, ստուգելով երկրի 19 խոշոր օդանավակայանների անվտանգության ապահովման համակարգը, անարգել ուղևորատար ինքնաթիռներ են անցկացրել խանութներից գնած պայթուցիկ սարքերի դետալներ և պայթուցիկներ:-0-