416.78
5.16
388.79
+18
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան Սիրիայի հետ սահմանը կմաքրի հակահրետանային ականներից

15:58
04 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանը Սիրիայի հետ սահմանը շուրջ 500 հազար հակահրետանային ականներից մաքրելու մասին օրինագիծ կընդունի, ինչը թույլ կտա արտասահմանյան ընկերություններին ականազերծել 500 կմ երկարությամբ սահմանամերձ գոտին ու փոխարենը 49 տարով այն վարձակալելու իրավունք ստանալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընդդիմությունը հանդես էր գալիս օրինագիծն ընդունելու դեմ՝ հայտարարելով, որ այն հակասում է Թուրքիայի ազգային շահերին, սակայն երկրի վարչապետ Թայիպ Էրդողանը հերքել է արտասահմանյան, մասնավորապես, իսրայելական ընկերություններին ականազերծման պայմանագրերը փոխանցելու մտադրության մասին կառավարության հասցեին հնչող բոլոր մեղադրանքները։ Նա հայտարարել է նաև, որ ականազերծված հողը կօգտագործվի գյուղատնտեսական կարիքները հոգալու համար և թույլ կտա բարձրացնել հետամնաց թուրքական հարավ-արևելքի կենսամակարդակը։

Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը օրինագիծն ընդունվել է, դրան կողմ է քվեարկել 225 պատգամավոր, 91՝ դեմ։ Թուրքական մեջլիսում 550 պատգամավոր կա։

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ տարածքի մաքրումը մեկ ականից կարժենա 300-1000 դոլար։ Ընդ որում, ինչպես նշվում է թուրքական խորհրդարանի փորձագետների հետազոտության մեջ, վիճակագրությունը վկայում է այն մասին, որ 5000 ական ականազերծելիս միջին հաշվով զոհվում է մեկ մարդ և նվազագույնը երկուսը՝ վիրավորվում։ -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով