Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 10-13-ը

08.11.2010, 17:04
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 10-13-ը
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 10-13-ը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 19-րդ նիստը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 10-13-ը, ասվում է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԴԽ բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։

Պատվիրակության կազմում են նաև ԴԽ Դաշնային Խորհրդի գործունեության ապահովման վերահսկողության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կուլակովը, Դաշնային Խորհրդի տնտեսական քաղաքականության, ձեռներեցության և սեփականության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Օհանյանը, ԴԽ պաշտպանության և անվտանգության խորհրդի փոխնախագահ Միխայիլ Սորոկինը, ՌԴ Դաշնության և տարածաշրջանային քաղաքականության հարցերի   հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Տեր-Ավանեսովը, ԴԽ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Տոնկովը։ -0-