Ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալը. «Ժամանակ»

08.11.2010, 11:27
Ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը ձերբարակվել է, շաբաթ օրը գրում է «Ժամանակ» թերթը: Ըստ թերթի, նրան մեդադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի առաջին մասի (իշխանազանցություն) հատկանիշներով:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Բարեղամյանը դաժանաբար ծեծի է ենթարկել 18-ամյա ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանին այն բանի համար, որ վերջինn առավոտյան ժամանակին չի արթնացել: Գրիգորյանը ուղեղի ցնցումով, սալջարդերով և քթի կոտրվածքով տեղափոխվել էր հոսպիտալ: -0-