Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին սպասվում է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ներկայությունը

08.11.2010, 10:20

Մոսկվայում նոյեմբերի 17-ին կանցկացվի Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որին ակնկալվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությունը, տեղեկացրեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՌՀՄ-ից:

Միջոցառումը կանցկացվի Կրեմլի պալատում: Հոբելյանական երեկոյին ելույթ կունենան Հայաստանի և Ռուսաստանի արվեստի վարպետներ:

Ռուսաստանի հայերի միությունը համառուսական հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Ռուսաստանի հայերին: ՌՀՄ-ի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2000 թ.-ի հունիսի 16-ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելում»: Համագումարին մասնակցել է 183 պատվիրակ Ռուսաստանի Դաշնության 44 սուբյեկտներից: «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել Արա Աբրահամյանը: -0-