Ռուս գրող Դենիս Ֆոնվիզինի ծննդյան 265-ամյակին նվիրված ստեղծագործական երեկո է նախօրեին տեղի ունեցել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի թիվ 1 դպրոցում:
««Ֆոնվիզինը՝ ազատության բարեկամ» խորագրով անցկացված ծրագրի շրջանակներում անցկացվել են վիկտորինաներ, որոնց ժամանակ դպրոցական թիմերը ստուգել են իրենց գիտելիքների հայտնի դրամատուրգի ստեղծագործական ուղու և կենսագրության մանրամասների մասին, ինչպես նաև բեմադրել են հեղինակի «Տհասը» հայտնի ստեղծագործության հատվածները», - նշվում է տեղեկատվության մեջ:
Երեկոն անցկացվել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական ռուսական կենտրոնի կողմից անցկացվող «Գրական հոբելյաններ» առաջին հանրապետական փառատոնի շրջանակներում:
Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Նատալյա Երեմենկոն Մեղրիի դպրոցի տնօրեն Սիմոն Սարգսյանին, ինչպես նաև սցենարի գեղարվեստական ղեկավար և հեղինակ Մարիա Մեքայելյանին հանձնել է շնորհակալագրեր Հանրապետական փառատոնին դպրոցի մասնակցության համար:
Ռուսական ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը դպրոցին է նվիրել գրքեր և սկավառակներ՝ ռուսաց լեզվի ուսուցողական ծրագրերով:-0-