«Արմավիա» ընկերությունն ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը և հատուկ տարանցիկ սակագներ սահմանում

03.11.2010, 17:39
«Արմավիա» ընկերությունն ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը և հատուկ տարանցիկ սակագներ սահմանում
«Արմավիա» ընկերությունն ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը և հատուկ տարանցիկ սակագներ սահմանում

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը և տարանցիկ հատուկ սակագներ է սահմանում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

Հաղորդագրության համաձայն, «Արմավիա»-ն «El AL» ավիաընկերության (իսրայելական ավիաուղիներ) հետ համատեղ հնարավորություն է ընձեռում թռիչքներ իրականացնել Երևանից դեպի աշխարհի  մի շարք երկրներ և հետադարձ Թել Ավիվ քաղաքի Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանից հատուկ տարանցիկ սակագներով։

Տվյալ չվերթերի նշանակման կետերի թվում են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Բանգկոկը, Հոնկոնգը, Պեկինը, Կահիրեն, Սան Պաուլոն և Յոհաննեսբուրգը։ Այս չվերթերի սակագները տատանվում են 320-ից մինչև 810 եվրո՝ չհաշված հարկերը։

Բացի այդ, «Արմավիա»-ն «Յութեյր»-ի հետ համատեղ թռիչքների հնարավորություն է ընձեռում դեպի մի շարք քաղաքներ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից և հետադարձ նույնպես հատուկ տարանցիկ սակագներով։

Մասնավորապես, թռիչքներ կիրականացվեն Ռուսաստանի քաղաքներ՝ Կրասնոյարսկ, Բարնաուլ, Վոլգոգրադ, Իրկուտսկ, Կազան, Կալինինգրադ, Նիժնեվարտովսկ, Օմսկ, Սուրգուտ, Տոմսկ, Տյումեն, Ուֆա, Պերմ, Աստրախան, Անապա, Բելգորոդ, Յեյսկ, Մագնիտոգորսկ, Մինվոդի, Մուրմանսկ, Նիժնեկամսկ, Նոյաբրսկ, Սիկտիվկար, Ուլյանովսկ, Ուսինսկ, Խանտի-Մանսիյսկ, Լուգանկս, Նիկոլաև, Լվով, Զապորոժիե։

Բացի այդ, կիրականացվեն նաև Երևան-Մոսկվա (Վնուկովո)-Վիլնյուս և հետադարձ, Երևան-Մոսկվա (Վնուկովո)-Գյանջա և հետադարձ, Երևան-Մոսկվա (Վնուկովո)-Բաքու և հետադարձ, Երևան-Մոսկվա (Վնուկովո)-Նախիջևան և հետադարձ և Երևան-Մոսկվա (Վնուկովո)-Լենքորան և հետադարձ չվերթեր։

Վերոնշյալ բոլոր չվերթերի սակագները կտատանվեն 320-ից 596 եվրո՝ չհաշված հարկերը։

Այսօր «Արմավիա» ընկերությունը շաբաթական ավելի քան 100 չվերթ է իրականացնում 35 ուղղությամբ դեպի աշխարհի 20 երկրներ: Ավիաընկերությունը 2009թ.-ին ավելի քան 700 հազար ուղևոր է փոխադրել: Ընկերության ավիապարկում 9 ինքնաթիռ կա (А320-3, А319-3, CRJ-200, ЯК-42-VIP).  --0—