Հնարավոր է՝ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը 2013 թ.-ին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններում. թերթ

03.11.2010, 10:57
Հնարավոր է՝ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը 2013 թ.-ին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններում. թերթ

Հայ խոշոր ձեռներեց, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հնարավոր է` առաջադրի իր թեկնածությունը 2013 թ.-ին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններում, չորեքշաբթի գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով, եթե 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանա, խոսքը «50+1»-ի մասին է: «Ես ենթադրում եմ, որ թեկնածու կարող է դառնալ Գագիկ Ծառուկյանը», - ասել է Գալստյանը:

Ինչպես նշում է թերթը, քաղաքական շրջանակներում խոսվում է նաև, որ 2013-ին ԲՀԿ-ի նախագահի թեկնածու կարող է լինել նաև ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով հիմա Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է: Գալստյանը, սակայն, նշել է, թե նման հավանականություն այս պահին չի տեսնում:-0-