Հայաստանում աճում է ծխողների թիվը. «Նովոյե վրեմյա»

02.11.2010, 10:43
Հայաստանում աճում է ծխողների թիվը. «Նովոյե վրեմյա»

Չնայած երկրում ծխախոտի իրացման անկմանը՝ 2010 թվականին Հայաստանում աճել է ծխողների թիվը, երեքշաբթի գրում է տեղական «Նովոյե վրեմյա» թերթը։

Պարբերականը նշում է, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ծխախոտի արտադրությունը երկրում կրճատվել է 15 տոկոսով, սակայն ծխողների թիվը չի կրճատվել, այլ հակառակը, աճել է, ընդ որում, որքան էլ ցավալի է, անչափահասների և կանանց հաշվին։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-սեպտեմբերին երկրում իրացվել է 194 մլն տուփ ծխախոտ, այսինքն՝ 60 տուփ բնակչության մեկ շնչին՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի 184,5 միլիոն տուփի դիմաց։

Սոցիոլոգիական հարցումների տվյալներով, նշում  է թերթը, Հայաստանում ծխում է բնակչության գրեթե կեսը։ -0-