Գնացքը բախվել է միկրոավտոբուսին. տուժածներ չկան

01.11.2010, 17:51
Գնացքը բախվել է միկրոավտոբուսին. տուժածներ չկան
Գնացքը բախվել է միկրոավտոբուսին. տուժածներ չկան

Նախօրեին Գյումրի-Բայանդուր ուղեմասում կեսգիշերին մոտ մարդատար գնացքը բախվել է միկրոավտոբուսին, գնացքի ուղևորներից ոչ մեկը չի տուժել, երկուշաբթի հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Թբիլիսի-Երևան ուղղությամբ ընթացող գնացքի և «Գազել» մակնիշի միկրովատոբուսի բախումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին 23:56-ին:

«Ինչպես պարզել է քննությունը, ավտոմեքենայի վարորդը որոշել է գլխավոր ճանապարհներն անցնել չթույլատրվող մասից՝ ընդ որում անտեսելով երեսարկված հատվածի բացակայությունը: Միաժամանակ պաշտոնական անցումը՝ զինված անցումային բոլոր անհրաժեշտ հաղորդակցություններով, գտնվել է բախման վայրից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա»,- ասվում է ՀԿԵ մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, «վարորդի չմտածված գործողությունների արդյունքում ավտոմեքենան մնացել է ռելսերի վրա: Չկարողանալով մեքենան տեղից շարժել՝ վարորդն այն թողել է տեղում և հեռացել»:

Գնացքի մեքենավարի շտապ արգելակումը թույլ է տվել մեղմել հարվածը, սակայն մեքենան ռելսերով քարշ տալով տարել է 200 մետր: Ներկայում, ինչպես նշում է ընկերության մամուլի ծառայությունը, տվյալ փաստի առթիվ հետաքննություն է տարվում, պարզվում է վարորդի ինքնությունը:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—