Ջիվան Գասպարյանը հետաձգել է Կրասնոդարի համերգը Երևանում Գրեբենշչիկովի հետ ելույթ ունենալու համար

01.11.2010, 10:41
Ջիվան Գասպարյանը հետաձգել է Կրասնոդարի համերգը Երևանում Գրեբենշչիկովի հետ ելույթ ունենալու համար
Ջիվան Գասպարյանը հետաձգել է Կրասնոդարի համերգը Երևանում Գրեբենշչիկովի հետ ելույթ ունենալու համար

Աշխարհահռչակ երաժիշտ, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը շաբաթ օրը հայ լրագրողներին ասել է, որ մեկ օրով հետաձգել է Կրասնոդարում կայանալիք իր համերգը Երևանում լեգենդար ռոք-երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովի հետ ելույթ ունենալու համար:

«Ես վաղը պետք է համերգ ունենայի Կրասնոդարում, սակայն այն հետաձգեցի նոյեմբերի 1-ին: Պատկերացրեք, թե ինչպես եմ ես նրան հարգում», - Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գասպարյանը Գրեբենշչիկովի և «Ակվարիում» խմբի երևանյան համերգի նախօրեին:

Գասպարյանը ընդգծել է, որ առաջին անգամ չէ հանդես գալիս Գրեբենշչիկովի հետ, և երաժիշտների վաղվա համատեղ ելույթն իմպրովիզ է լինելու:

Գրեբենշչիկովն իր հերթին նշել է, որ նույնիսկ անհավանական երազում չէր կարող պատկերացնել, որ ոչ միայն կծանոթանա Ջիվան Գասպարյանի հետ, այլև բազմիցս  ելույթ կունենա նրա հետ և երգեր կձայնագրի:

«Առաջին անգամ Ջիվանի երաժշտությունը լսել եմ 70-ականների վերջին «Ասիայի և Աֆրիկայի երկրների միջազգային երրորդ ամբիոն» սկավառակով: Այդ երաժշտությունն այնքան էր հոգուս մեջ թափանցել, որ նույնիսկ վախենում էի լսել այն, քանի որ այն չափազանց գեղեցիկ և թախծոտ էր», - պատմել է Գրեբենշչիկովը:

Նա նշել է, որ շատ երկար է փնտրել Ջիվանին դեռևս 1989 թ.-ին, սակայն այն ժամանակ չի գտել: «Այնուամենայնիվ, Աստծո կամքով մենք հանդիպեցինք: Ինձ համար այս ամենն աննկարագրելի պատիվ է, այնպիսի երջանկություն, որ խոսքերով ասելն անհնար է», - ավելացրել է Գրեբենշչիկովը:

Հոկտեմբերի 31-ին նախատեսված երևանյան համերգով «Ակվարիում» խումբը կեզրափակի «Կարմիր գետ» ծրագրով իր հյուրախաղերը։ Ծրագրում նախատեսված են ինչպես նոր երգեր:

Խմբի հյուրախաղը մեծ կազմով է անցնում՝ ներառյալ ֆլեյտահար Բրայան Ֆինեգանը, հրավիրված հնդիկ պերկուսիոնիստ Ալոկ Վերման, ով մասնակցում է «Ակվարիում International» հայտնի համերգներին։ Ինչպես նախկին սեզոնում, խմբի կազմում են Ալեքսանդր Տիտովը (բաս), Անդրեյ Սուրոտդինովը (ջութակ), Բորիս Ռուբեկինը (ստեղնաշարային), Իգոր Ռիմոֆեևը (կիթառ, սաքսոֆոն) և Օլեգ Շարը (պերկուսի)։

Համերգը կկայանա Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակի շրջանակներում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, համերգի կազմակերպիչն է «SHARM Holding»-ը:-0-