Մեծ գեղանկարիչ Իսահակ Լևիտանին նվիրված միջոցառում՝ Երևանում

29.10.2010, 17:12
Մեծ գեղանկարիչ Իսահակ Լևիտանին նվիրված միջոցառում՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ գեղանկարիչ Իսահակ Լևիտանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշ-երեկո կանցկացվի հոկտեմբերի 30-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում, տեղեկացնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Հանդիսավոր միջոցառման շրջանակներում կբացվի Լևիտանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև կանցկացվի «Հավերժական հանգիստ» նկարի վրա վարպետի աշխատանքի մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն։

Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը և Ռուսական բուհերի շրջանավարտների միությունը։ -0-