Իսրայելը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը. դեսպան

28.10.2010, 18:28
Իսրայելը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսրայելը կարևորություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնմանը, ասել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմին (նստավայրը՝ Երուսաղեմ) ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենի հանձնման ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Մեյրոմը հայտարարել է, որ կանի առավելագույնը երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու համար:

Նալբանդյանը ` շնորհավորելով դեսպան Մեյրոմին նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-իսրայելական հարաբերությունների առավել ամրապնդման գործում և արտգործնախարարության աջակցությունն է հայտնել դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ: Այս համատեքստում Իսրայելի դեսպանը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը մերձավորարևելյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ:  -0-