Բելառուս սահմանապահներն իրենց հայ գործընկերների համար կինոլոգիական ծառայություն են ստեղծել

27.10.2010, 17:39
Բելառուս սահմանապահներն իրենց հայ գործընկերների համար կինոլոգիական ծառայություն են ստեղծել

Բելառուս սահմանապահները ՀՀ ազգային անվտանգության ծառայության 10 կինոլոգ մասնագետներ են պատրաստել, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայության պետ Ալեքսանդր Տիշենկոն։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ ունեցած փոխադարձ համաձայնագրով, Կինոլոգիական կենտրոնի հիման վրա հուլիսի 1-ից ՀՀ ազգային անվտանգության ծառայության տասը ներկայացուցիչ «Շների հատուկ ծառայություն» մասնագիտությամբ քառամսյա ուսուցում են անցել։ Նրանց խնդրանքով նրանց կողմից 10-ը ծառայողական շուն է ձեռք բերվել (5 գերմանական և 5 բելգիական գամփռ) հետագա վարժեցման և ՀՀ սահմանի պաշտպանության գործում կիրառելու համար։

«Դա սկիզբ կդնի հայ սահմանապահների կինոլոգիական ծառայությանը, քանի որ մինչ այժմ Հայաստանն իր կինոլոգներն ու ծառայողական շները չի ունեցել»,- նշել է գործակալության թղթակիցը։

Նա ավելացրեց, որ հայկական կողմի հետ արդեն բանավոր համաձայնություն կա 2011թ.-ին նման կինոլոգ մասնագետների խումբ և ծառայողական շներ պատրաստելու մասին։

2011թ.-ին Էստոնիան և Մոլդավիան նույնպես ցանկություն են հայտնել իրենց կինոլոգներին ուսուցանել Բելառուսում։ -0-