Հայաստանում ՃՏՊ-ի և դրանց հետևանքով տուժածների թիվը 9 ամսում նվազել է. Ճանապարհային ոստիկանություն

27.10.2010, 15:32
Հայաստանում ՃՏՊ-ի և դրանց հետևանքով տուժածների թիվը 9 ամսում նվազել է. Ճանապարհային ոստիկանություն

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով տուժածների թիվը 2010թ.-ի ինը ամսվա ընթացքում նվազել է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Ըստ նրա, 2010թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1402 ՃՏՊ է գրանցվել՝ 2009թ.-ի 1409-ի դիմաց: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ 191 մարդ է զոհվել (2009թ.-ի ինը ամիսների ընթացքում՝ 232):.

Ճանապարհապարեկային ծառայության ղեկավարը հայտնեց, որ նաև նվազել է վիրավորվածների քանակը՝ 1967-ի փոխարեն՝ 1925:

Նա նաև ավելացրեց, որ 2010թ.-ի ինը ամիսների ընթացքում հետիոտնների վրա 531 վրաերթ է կատարվել, որի արդյունքում 85 մարդ է զոհվել (2009թ.-ին՝ 94) և 485-ը վիրավորվել են:

Սարգսյանն ընդգծեց, որ Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացնում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեմ պայքարի աշխատանքները, մասնավորապես ամեն օր միջինը 400 տուգանք է գրանցվում ամրագոտիները չամրացնելու համար:

Բացի այդ, 2010թ.-ի ինը ամսվա ընթացքում շուրջ 540 արձանագրություն է կազմվել վարորդի կողմից ՃԵԿ-ը խախտելու համար, ինչպես նաև 18 հազար հետիոտն է տուգանվել: -0-