Հայաստանի վարչապետն ու Իրանի ՆԳՆ ղեկավարը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ

26.10.2010, 19:11
Հայաստանի վարչապետն ու Իրանի ՆԳՆ ղեկավարը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ

Նախօրեին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Իրանի ՆԳՆ ղեկավար Մահմուդ Ահմադինեժադը քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրները, երեքշաբթի հաղորդեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հարևան երկրների հետ Իրանի փոխհարաբերությունները և միջուկային ծրագրին վերաբերող հարցեր»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ։

Իրանյան կողմը մի շարք առաջարկություններ է արել, որոնց մանրամասն քննարկումը տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում։

Վարչապետի գլխավորած հայկական պատվիրակությունը երկուշաբթի օրվանից երկօրյա աշխատանքային այցով Իրանում է գտնվում՝ ԻԻՀ առաջին փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմի հրավերով։ -0