Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ունեցած դիրքորոշումն ավելի հասկանալի է դառնում աշխարհին. Նալբանդյան

20.10.2010, 18:20
Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ունեցած դիրքորոշումն ավելի հասկանալի է դառնում աշխարհին. Նալբանդյան
Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ունեցած դիրքորոշումն ավելի հասկանալի է դառնում աշխարհին. Նալբանդյան

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ավելի հասկանալի է դառնում համաշխարհային հանրությանը, չորեքշաբթի խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումն ավելի հասկանալի է դառնում աշխարհին, իսկ նրանք (ադրբեջանցիները. «Նովոստի-Արմենիա»)՝ քարոզչության վրա ավելի շատ փող ծախսելով հանդերձ՝ իրենց ուզածին չեն կարող հասնել»,- ասաց նախարարը։

Ըստ նրա, այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տարվում են միջազգային  իրավունքի  երեք սկզբունքների և վեց տարրերի հիման վրա, որոնք պայմանավորված էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների Ակվիլյան հայտարարություններում՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։

Նալբանդյանը պարզաբանեց, որ այդ տարրերն են Ղարաբաղի բնակչության կամարտահայտության ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը, որը միջազգային ուժ կունենա, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը՝ մինչև վերջնական որոշումը, Հայաստանի և Ղարաբաղի անխափան կապը, միջազգային անվտանգության երաշխիքների (այդ թվում խաղաղապահ ուժերը), անվտանգության երաշխիքներ տրամադրելու դեպքում տեղաբնակված անձանց և փախստականների վերադարձման իրավունքը, ինչպես նաև տարածքները վերադարձնելը։

Նախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այդ սկզբունքներն ու տարրերը դիտարկում են որպես միասնական փաթեթ և չի կարելի դրանք կիսել կամ առաջնահերթություն տալ որևէ մեկին։

ԼՂՀ անկախության ճանաչման մասին խոսելիս՝ նախարարն ասաց, որ այդ հարցը վերջերս քննարկվել է ՀՀ խորհրդարանում և հանրապետության ԱԳՆ-ը տվել է իր գնահատականը։

«Մենք նշեցինք, որ քանի դեռ բանակցություններ են տարվում և բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորություն կա, ապա ճանաչման հարցն արդիական չէ։ Բայց չի բացառվում, որ եթե բանակցային գործընթացն ընթանա այնպիսի ճանապարհով, որ վերանա հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, ապա նաև այլ տարբերակներ քննարկվեն»,- նշեց նա։ -0