Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

19.10.2010, 12:48
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ  Ալեքսանդր Զվյագինցևին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում  քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը նախանշել են դրանք զարգացնելու նոր ուղղություններ:

Զվյագինցևը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին:-0-