Բանանի ծառն առաջին պտուղներն է տվել Հայաստանի հյուսիսում

19.10.2010, 10:33
Բանանի ծառն առաջին պտուղներն է տվել Հայաստանի հյուսիսում
Բանանի ծառն առաջին պտուղներն է տվել Հայաստանի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իջևան քաղաքի բնակիչներից մեկի այգում տնկված բանանի ծառն առաջին պտուղներն է տվել, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

«Հայկական» բանանների առաջին բերքի տեր Արմեն Խեչյանը պատմել է, որ հնդկական ադամաթզի տնկի է գնել հինգ տարի առաջ և տնկել իր այգում։ 30-սանտիմետրանոց տնկին վերածվել է ավելի քան երեքմետրանոց ծառի, որն օրերս սկսել է պտուղ տալ։

«Ձմեռ է մոտենում, և պետք է մտածել, թե ինչով է կարելի պատել ծառը, որպեսզի այն չմահանա»,- իր ծրագրերն է կիսել Խեչյանը ՀՀՀ-ի թղթակցի հետ։ Նա հավաստիացրել է, որ ծառն աճում է վայրկյան առ վայրկյան և հատուկ խնամք չի պահանջում։

Խեչյանի հայրը որդու պես էնտուզիաստ է, արդեն մի քանի տարի սպասում է իր փյունիկյան արմավենու առաջին բերքին։

Բանանի ծառն իրականում թուփ է, հավանաբար, ամենամեծ թուփն առանց բնափայտե բնի։ 3,5-9 մետրի հասնող ցողունը ծառաբնի տեսք ունի, բայց իրականում դա կոշտ տերևների զանգված է։ -0-