Համաշխարհային աստղ Ջո Կոկերն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

12.10.2010, 18:08
Համաշխարհային աստղ Ջո Կոկերն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
Համաշխարհային աստղ Ջո Կոկերն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բլյուզի և ռոքի լեգենդ Ջո Կոկերը հոկտեմբերի 26-ին միակ համերգով առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում, հաղորդում է «Ամերիաբանկ» ՓԲԸ։

«Համերգը բանկի հոբելյանական  հարյուրամյակի կապակցությամբ Ամերիաբանկն է կազմակերպել՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային 11-րդ փառատոնի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համերգը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 «Ամերիաբանկն» արդեն ավանդական է դարձրել հայ հանդիսատեսի համար հայտնի երաժիշտների ելույթների կազմակերպումը։

 «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներդրումային կորպորատիվ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ է հատկացնում՝ բանկային որոշումների համալրային փաթեթի տեսքով։

Ամերիաբանկի ռազմավարական գործընկերը Ռուսաստանի խոշոր ներդրումային բանկային ընկերություններից մեկը՝ «Տրոյկա Դիալոգ» խումբն է։ -0-