Հայաստանում տարեկան թրաֆիքինգի 40-50 զոհ է գրանցվում. աշխատանքային խումբ

12.10.2010, 15:39
Հայաստանում տարեկան թրաֆիքինգի 40-50 զոհ է գրանցվում. աշխատանքային խումբ
Հայաստանում տարեկան թրաֆիքինգի 40-50 զոհ է գրանցվում. աշխատանքային խումբ

Հայաստանունմ տարեկան թրաֆիքինգի 40-50 զոհ է գրանցվում, նրանցից շատերը սեքսուալ շահագործման զոհեր են, ասաց Հայաստանում Թրաֆիքինգի հարցերով խորհրդի աշխատանքային  խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջազգային կազմակերպությունների բաժանմունքի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը։

 «Գոյություն ունեն ինչպես սեքսուալ շահագործման, այնպես էլ տարբեր սեքսուալ ծառայությունների տրամադրման, ինչպես նաև  մուրացկանության դեպքեր»,- երեքշաբթի Հայաստանում People in Need ծրագրի կողմից կազմակերպված թրաֆիքինգի և որդեգրման հարցերով սեմինարների ժամանակ ասաց նա։

Ըստ Աղաջանյանի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վեց նոր քրեական գործ է հարուցվել, որոնց զոհ է ճանաչվել վեց մարդ, ընդ որում մեկը անչափահաս է։ Երեք գործերը վերաբերել են Հայաստանում մարմնավաճառության ստիպելուն, մնացածը՝ ԱՄԷ-ում, Թուրքիայում։

Նա տեղեկացրեց, որ 2007թ.-ին 14 քրեական գործ է հարուցվել, որոնցով 36 տուժող է եղել, 2008թ.-ին՝ 13 քրեական գործ (34 տուժող), 2009թ.-ին՝ 15 գործ և 60 տուժող (14 տուժող՝ անցած տարիներից)։

Աղաջանյանը նշեց, որ Հայաստանում թրաֆիքինգ կա, բայց աճ չկա, ինչը կանխարգելիչ աշխատանքների և ոստիկանների ու պետական մարմինների հետ թրաֆինքինգի զոհերի համագործակցության, ինչպես նաև արդյունավետ հասարակական աշխատանքի արդյունք է։

Նա նաև նշեց, որ հանրապետությունում որդեգրման նպատակով երեխաների վաճառքի խնդիր կա, ինչը քրեորեն պատճելի գործունեություն է։ «Այդ ուղղությամբ ակտիվ պայքար է տարվում, և երեխաների պատշաճ գրանցման և պաշտոնական որդեգրման դեպքում նման դեպքերը կրճատվում են»,- ասաց նա։

Աղաջանյանը մատնանշել է աչալրջության անհրաժեշտությունը թրաֆիքինգին հակազդելու հարցում առկա գործընթացի պահպանման և եթե ոչ վերացման, ապա տվյալ խնդիրը  նվազագույնի հասցնելու համար։

Ըստ նրա՝ ներկայումս Հայաստանը ռիսկի գոտի է մտնել՝ որպես թրաֆիքինգի աղբյուր երկիր՝ բարձր միգրացիոն հոսքի պատճառով, սակայն միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երկրի տնտեսական զարգացման հետ զուգահեռ  կրճատվում են միգրացիոն հոսքերը, և հանրապետությունը թրաֆիքինգի ծագման երկրից ընդունող երկրի է վերածվում։

«Մենք պետք է պայքարենք  երկրի ներքին թրաֆիքինգի և իրենց կամքին հակառակ մարդկանց շահագործման դեմ»,,- ասաց նա։ 

People in Need ծրագրի կոորդինատոր Տաթևիկ Բեժանյանն իր հերթին ասաց, որ իրենց կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել թրաֆիքինգի մասին հասարակության իրազեկության աստիճանի վերաբերյալ և պարզել է, որ այն ցածր է։

«Իրազեկվածության աստիճանը կարևոր է։ Կարևոր է նաև զգուշությամբ լուսաբանելը թրաֆիքինգի թեման և փորձել չնշել այն մարդկանց անունները, ովքեր շահագործման են ենթարկվել, քանի որ նրանց կարող են հետապնդել, ինչը կխանգարի նրանց պաշտպանմանը»,- ասաց նա։

Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի առաջին ծրագիրն ընդունվել է 2004թ.-ին, երկրորդը՝ 2007թ.-ին, երրորդը՝ 2010թ.-ի սեպտեմբերին։ Ծրագիրը մեծ հնարավորություն է ստեղծում թրաֆիքինգի զոհերին աջակցելու համար։ -0-