Համահայկական ԶԼՄ-ների միավորումը թույլ կտա հակահարված հասցնել թուրք-ադրբեջանական քարոզչությանը

11.10.2010, 19:56
Համահայկական ԶԼՄ-ների միավորումը թույլ կտա հակահարված հասցնել թուրք-ադրբեջանական քարոզչությանը

Համահայկական ԶԼՄ-ների համագործակցությունն անհրաժեշտ է  թուրք-ադրբեջանական քարոզարշավին հակահարված տալու համար, կարծում է Լոս Անջելեսում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանը։

«Մենք պետք է համահայկական քարտեզ ստեղծենք, որն ինքնատիպ տվյալների բազա կդառնա ողջ աշխարհում հայկական պարբերականների վերաբերյալ»,- երկուշաբթի «Դաշնակցություն» կուսակցական մամուլի պատասխանատուների երկօրյա խորհրդաժողովի ավարտի կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։

Պողիկյանը նշեց, որ այս խորհրդաժողովն այնպես, ինչպես և Ստեփանակերտում Սփյուռքի նախարարության՝ հոկտեմբերի 12-16-ը «21-րդ դարի մարտահրավերներ՝ տեղեկատվական անվտանգությունը և հայկական լրագրությունը» կայանալիք խորհրդաժողովը կօգնի հայկական ԶԼՄ-ների միջև համագործակցության ամրապնդմանը, կաջակցի ազգային խնդիրների լուծման ընդհանուր ուղիներ գտնել և թուրք-ադրբեջանական հակահայկական արշավի դեմ նպատակաուղղված և միասնական քաղաքականության ծրագրման հնարավորություն կընձեռի։

Ըստ նրա, անհրաժեշտ է որքան հնարավոր է սեփական մարդկանով ընդգրկել օտարերկրյա ԶԼՄ-ներում, որպեսզի հակահայկական զեղումները չմնան անպատասխան։

«Ասպարեզ» թերթը գործում է արևմտահայերի և արևելահայերի ինքնատիպ սինթեզի միջավայրում և, իհարկե, շատ դժվար է ընդհանուր որոշման հանգել նրանց հոգևոր պահանջների բավարարման համար, բայց ես հույս ունեմ, որ այս խորհրդաժողովը կօգնի նրանց գտնել այս լուծումը»,- ասաց Փողիկյանն, ընդգծելով, որ շատ կարևոր է ԶԼՄ-ի ծանոթությունը Հայաստանի և սփյուռքի ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ ծանոթությունը։

«Այսօր սփյուռքում գրեթե բոլոր հայկական հրատարակությունները գիտեն և փոխանցում են հասարակության տրամադրությունները, Հայաստանի քաղաքական և հասարակական տարբեր ուժերի դիրքորոշումն այս կամ այն հարցում, բայց հակառակ գործընթաց գրեթե գոյություն չունի»,- ասաց նա։

Բեյրութում լույս տեսնող հայկական «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ այսօր թուրքական ներթափանցում է նկատվում արաբական, մասնավորապես, լիբանանյան ԶԼՄ-ներում, և այս համատեքստում կարևոր է հայկական միասնական տեղեկատվական ոլորտի ստեղծումը։

Իր հերթին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ առայսօր հայկական պատասխան հարվածներն ադրբեջանաթուրքական արշավին անկազմակերպ են եղել, բայց, ի հակառակ, վերջերս արծարծվող կարծիքներին, տեղեկատվական պատերազմը դեռևս տանուլ չի տրվել։

«Մենք, ըստ էության, դիմակայում ենք տեղեկատվական հարձակմանը, որի թիրախ են հայերը։ Ադրբեջանթուրքական քարոզարշավի համար տարբերություն չկա՝ Հայաստանի՞ հայեր են, սփյուռքահայեր թե՞ Ղարաբաղի հայեր»,- ասաց նա, ընդգծելով նմանատիպ խորհրդաժողովների կարևորությունը, որտեղ հայկական մեդիայի ներկայացուցիչները կարող են սահմանել տեղեկատվական պայքարի մեթոդներն ընդհանուր նպատակին հասնելու համար։ -0-