Սլովենիան կոչ է անում Թուրքիային շարունակել Հայաստանի հետ երկխոսությունը կարգավորելու բանակցությունները

11.10.2010, 15:48
Սլովենիան կոչ է անում Թուրքիային շարունակել Հայաստանի հետ երկխոսությունը կարգավորելու բանակցությունները

Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրկը կոչ է արել Թուրքիային շարունակել հայ-թուրքական երկխոսության կարգավորման շուրջ բանակցությունները։

«Սլովենիան կոչ է անում Թուրքիային շարունակել Հայաստանի հետ բանակցությունների գործընթացը և դրանք իրական դարձնել, չստիպել երկար սպասել դրանց կիրառմանը»,- երկուշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Տյուրկը՝ ընդգծելով, որ Սլովենիան ողջունել է մեկ տարի առաջ Ցյուրիխում կայացած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը։

Ինչպես կարծում է Սլովենիայի նախագահը, իրավիճակի առաջխաղացման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել կողմերի միջև վստահություն բարձրացնելու վերաբերյալ, իսկ Թուրքիան և մյուս սուբյեկտները պետք է աջակցեն այդ կապերի բարենպաստ զարգացմանը։ Նա ընդգծեց, որ հաշվի առնելով ունեցած իրականությունները՝ անհրաժեշտ է ամրապնդել կողմերի միջև վստահությունը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ում ինտեգրվելու Անկարայի ցանկությանը, ապա Տյուրկն ընդգծեց, որ Սլովենիան ԵՄ հետագա ընդլայնման կողմնակից է։

«Թուրքիան արդեն երկրի կարգավիճակ է ստացել, որը հավակնում է ԵՄ անդամակցությանը, սակայն այդ հարցով բանակցությունների գործընթացը շատ դանդաղ է առաջ ընթանում»,- ասաց Սլովենիայի նախագահը։

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր երկիր պետք է համապատասխանի Միության անդամ երկրների հանդեպ ԵՄ կողմից առաջադրած չափորոշիչներին, և Թուրքիան ոչ միայն գիտակցում է դա, այլ նաև պատրաստ է դրանց իրականացմանը։

Ըստ պետության ղեկավարի, ԵՄ անդամակցության համար բացառություններ չեն կարող լինել, Սլովենիան ինքը 2004թ.-ին դա լավ ներկայացրել է ԵՄ անդամակցելուն առընթեր, ինչպես նաև այդ չափորոշիչները կիրառվում են Խորվաթիայում, որը 2011թ.-ին ԵՄ անդամ կդառնա։

Թուրքիայի ԵՄ մտնելու շուրջ բանակցությունները սկսվել են 2005թ.-ին։ Փորձագետների կանխորոշման համաձայն, երկիրը Եվրամիության լիիրավ անդամ կարող է դառնալ 10-15 տարիների ընթացքում։ -0-