Պետերբուրգի երիտասարդական կառավարության անդամները իրենց փորձն են կիսել երտիասարդ հայ քաղաքական գործիչների հետ

11.10.2010, 13:51
Պետերբուրգի երիտասարդական կառավարության անդամները իրենց փորձն են կիսել երտիասարդ հայ քաղաքական գործիչների հետ

Սանկտ Պետերբուրգի Երիտասարդական կառավարության ներկայացուցիչները՝ կազմակերպչական խմբի ղեկավար, «Յեդինայա Ռոսիա» թերթի խմբագիր Վերա Պուտինայի գլխավորությամբ, «Պրոգրես-2010» քննարկման շրջանակներում երիդասարդ հայ քաղաքական գործիչների հետ կիսել են իրենց փորձը։

Հայաստանի երիտասարդական կուսակցության հրավերով Ռուսական պատվիրակությունը Երևանում է՝ «Պրոգրես-2010» հայ-ռուսական երիտասարդական քննարկմանը մասնակցելու նպատակով ։

«Ամեն ինչ երկխոսությունից է սկսվում։ Շատ կարևոր է, որպեսզի քաղաքականապես  ակտիվ երիտասարդությունը որոշել է հրավիրել մեզ երկխոսության և համագործակցության»,- շաբաթ օրը քննարկման ժամանակ ասաց Պուտինան։

Նա ընդգծեց, որ Ռուսաստանում երիտասարդական նախագծային գործունեությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ «Մենք ցանկանում ենք հայ երիտասարդության հետ կիսել մեր փորձը, իսկ հետագայում, հնարավոր է համատեղ նախագծեր իրականացնենք։ Հայաստանին և Ռուսաստանին դարավոր բարեկամություն է համախմբում, և երիտասարդ սերունդը չպետք է կորցնի այն, ինչը դարերի ընթացքում վաստակել են մեր պապերն ու հայրերը»,- նշեց Պուտինան։

Հայաստանի երիտասարդական կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանն իր հերթին նշեց, որ երիտասարդական քաղաքականությունը, որն անցկացվում է ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում, պետք է առավել ինտեգրված լինի։

«Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամության դարավոր պատմություն ունեն, և այդ բարեկամությունը պետք է համարժեքոր արտացոլվի երկու երկրների երիտասարդության միջև հարաբերություններում։ Նոր ազդակ, նոր մոտեցում է հարկավոր»,- նշեց կուսակցության ղեկավարը։

Ըստ նրա՝ Հայաստանում արդեն Սանկտ Պետերբուրգում երիտասարդական կառավարության կողմից գործող  համանման նախագիծ է պատրաստվում, և այդ գործում Հայաստանը մտադիր է օգտագործել Ռուսաստանի փորձը։

«Հայ երիտասարդությունը պետք է պատրաստվի վաղվա օրվան, քանի որ մեր երկրի ապագան մեր ձեռքերում է»,- ավելացրեց նա։ -0-