Հայաստանը Թբիլիսիում անցկացված Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում վեց մեդալ է նվաճել

11.10.2010, 12:50

Հայ սամբիստները հոկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում անցկացված Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում վեց մեդալ են նվաճել, հաղորդում է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

48 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Գրիգոր Մխիթարյանը, արծաթե մեդալների են արժանացել Ալբերտ Քարհանյանը (74 կգ) և Ռուդոլֆ Ոսկանյանը (87 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Գոռ Մալյանը (52 կգ), Մհեր Կարապետյանը (75 կգ) և Գարեգին Խաչատրյանը (90 կգ):

Առաջնությանը մասնակցել է ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ:

Այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում հայ պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 4-ից 8-ը Տաշքենդում:-0-