ՀՀ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նշում է երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի բացակայությունը

08.10.2010, 15:47
ՀՀ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նշում է երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի բացակայությունը

Հայաստանում երրորդ եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել, ուրբաթ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Հայաստանում դա աննախադեպ երևույթ է, քանի որ 2010թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 5 դեպք է գրանցվել, երկրորդ եռամսյակում՝ երեք դեպք»,- ասաց նա՝ ներկայացնելով  կոմիտեի հուլիս-սեպտեմբեր ամիսների եռամսյակային զեյույցը։

Ըստ Մելիքյանի՝ դա կապված է վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստնի համեմատական հանգիստ քաղաքական կենսակերպի հետ։ «Հայտնի է, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախակի են դառնում երկրի քաղաքական իրավիճակի սրման պայմաններում»,- ասաց նա։

ԶԼՄ-ների և նրանց ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների ոլորտում միևնույն ցուցանիշներն են, ինչ 2010թ.-ի երկրորդ եռամսյակում՝ 5 դեպք (առաջին եռամսյակի 4 դեպքի դիմաց)։

Նվազել են տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը՝ երրորդ եռամսյակի ընթացքում երեք դեպք՝ երկրորդ եռամսյակի հինգ և առաջին եռամսյակի վեց դեպքի դիմաց:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրություններ է անցկացրել նաև Հայաստանում ԶԼՄ-ների վրա  քաղաքական միջավայրի ազդեցության վերաբերյալ։ Ըստ Մելիքյանի՝ Կոմիտեի կողմից տարբեր քաղաքական և հասարակական գործիչների մամուլի ասուլիսները հայկական հեռուստաալիքների լուսաբանման որակի վերաբերյալ անցկացված վերլուծությունը ցույց տվեց, որ նվազագույնը յոթ դեպք է եղել, երբ ոչ մի հեռուստաընկերություն ներկա չի գտնվել ընդդիմադիր գործիչների մամուլի ասուլիսներին՝ ի տարբերություն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ասուլիսի, որտեղ միջինը 7 հեռուստաընկերություն է ներկա եղել։

Եզրափակիչ խոսքում Մելիքյանն ասաց, որ ոչ մի հեռուստաընկերություն ներկա չի եղել այսօրվա նրա մամուլի ասուլիսին։ -0-