Հարավկովկասյան երկաթուղին 2011 թ.-ին հանդես կգա նոր ապրանքանիշով

07.10.2010, 17:40
Հարավկովկասյան երկաթուղին 2011 թ.-ին հանդես կգա նոր ապրանքանիշով
Հարավկովկասյան երկաթուղին 2011 թ.-ին հանդես կգա նոր ապրանքանիշով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է ազգային վերապրանքանիշավորման մասին, ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

«2011 թ.-ին մենք հանդես կգանք նոր դեմքով», - հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շայդուլլինը:

ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանի խոսքերով՝ հոկտեմբերի 11-ին կքննարկվի նոր բրենդ-բուքը, որը կներդրվի մինչև 2010 թ.-ի վերջը:

«Նոր ապրանքանիշը հիմնվում է մեր առաքելության այնպիսի կարևոր բաղկացուցչի վրա, ինչպիսին ինտեգրումն է եվրասիական տրանսպորտային ուղիներ», - ասաց նա:

Դավթյանը նշեց, որ սկզբից ապրանքանիշի մի քանի տարբերակ է առաջարկվել, այդ թվում նաև առաջարկվել է «Ռուսական երկաթուղի» ապրանքանիշին ավելացնել «Հայաստան» բառը:

«Սակայն ՀԿԵ-ն, որն իրեն դրսևորում է որպես համազգային տրանսպորտային ընկերություն, որոշում է ընդունել մշակել և առաջ մղել բացառապես նոր,  ինքնուրույն ապրանքանիշ», - ասաց Դավթյանն՝ ավելացնելով, որ այն կներկայացվի հասարակությանը 2011 թ.-ի սկզբին:

Մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ արդեն ընտրվել է համապատասխան ընկերություն, որը մշակում է բրենդ-բուքը, և հոկտեմբերի 11-ին ապրանքանիշի ընտրության արդյունքի մասին համապատասխան հայտարարություն կհրապարակվի:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--