ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրացիներին հրթիռային կայանքների ցուցադրման մասին տեղեկատվությունը

06.10.2010, 14:05
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրացիներին հրթիռային կայանքների ցուցադրման մասին տեղեկատվությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրացիներին հրթիռային կայանքների ցուցադրման մասին տեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է  «Հայկական ժամանակ» ընդդիմադիր հայկական թերթի տեղեկատվությունը՝ օտարերկրացիներին հրթիռային կայանքների ցուցադրման մասին:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 5-ին տարածած «Էստի համեցեք» վերնագրով տեղեկատվության առնչությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված նյութում իրականությունը չարամտորեն խեղաթյուրվել է:

Թերթի հոդվածում նշվում է, որ Երևանում գտնվող  պաշտպանական ռազմավարական վերանայման հարցերով ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության փորձագիտական խմբին իբրև «С-300» համալիրներ և «երկիր-երկիր» դասի հրթիռների կայանքներ են ցուցադրվել։

Նախարարության մամլո հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության փորձագիտական խումբը, իրոք, գտնվել է ՀՀ-ում` ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործում խորհրդատվության տրամադրման նպատակով: Նշված խումբը պարբերաբար ժամանում է ՀՀ` պաշտպանության ռազմավարական վերանայման ոլորտում մեթոդաբանական օգնություն ցուցաբերելու համար:

Այս անգամ ևս խումբը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպումներ և քննարկումներ է ունեցել այդ հարցերով զբաղվող ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ պաշտոնատար անձանց հետ:

««Ս-300» զենիթա-հրթիռային համալիրների և «երկիր-երկիր» դասի հրթիռների կայանքների տեղակայման վայրեր փորձագիտական խմբի այցելություններ և հետևաբար որևէ ուսումնասիրություններ չեն կատարվել: Սա բացարձակապես սուտ է և սադրիչ արարք սեփական ժողովրդի նկատմամբ»,-ընդգծվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՊՆ մամլո մամուլի ծառայությունում անհասկանալի և վրդովվեցուցիչ են համարում, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը շարունակում է ՀՀ զինված ուժերին վարկաբեկող ապատեղեկատվության տարածումը, ինչը հատկապես անթույլատրելի է չկարգավորված Արցախյան հիմնախնդիր ունեցող երկրի ԶԼՄ-ի համար: -0-