«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը հայկական ԶԼՄ-ների շարքում առաջին տեղն է զբաղեցրել մեջբերման ինդեքսով

05.10.2010, 12:06
«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը հայկական ԶԼՄ-ների շարքում առաջին տեղն է զբաղեցրել մեջբերման ինդեքսով
«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը հայկական ԶԼՄ-ների շարքում առաջին տեղն է զբաղեցրել մեջբերման ինդեքսով

Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը մեջբերման ինդեքսով առաջին տեղն է զբաղեցրել ArcaLer վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի ինդեքսի վարկանիշում կամ հայկական 52 տեղեկատվական գործակալությունների և պորտալների թվում, ասվում է  Arcaler Scorecard պորտալի անցկացրած վիրտուալ ներկայացուցչությունների, վեբ-կայքերի, Ինտերնետ-ռեսուրսների վարկանիշում։

Հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ների վեբ-կայքերի սեպտեմբերի 28-ի վարկանիշի համաձայն, «Նովոստի-Արմենիա»-ի մեջբերման վարկանիշը կամ վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի (QI) ընդհանրացված ինդեքսը կազմում է 1.001։

«Նովոստի-Արմենիա»-ի www.newsarmenia.ru կայքը պահպանել է առաջատարի իր դիրքերը 2009 թվականի մայիսից հետո, երբ անցկացվել էր նախորդ վարկանիշը, և երբ կայքն արդեն զբաղեցնում էր վարկանիշի առաջին հորիզոնականը։

«Նովոստի-Արմենիան» գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։ 2005թ. հուլիսին գրանցված «Նովոստի-Արմենիա» գործակալության հիմնական նպատակը երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելն է:

2005 թ. դեկտեմբերի 8-ին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն ու «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից:  

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։

«Ինտերնետը Հայաստանում» զեկույցը, որը հրապարակվում է ամիսը մեկ անգամ, ներկայացնում է հայկական Ինտերնետում գրանցված ցուցանիշները։ Զեկույցի համահեղինակներն են «Circle.am»-ը և «Բիզնես 24»-ը։ -0-