ՀՀ նախկին նախագահը տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր է քննարկել ԵՄ ներկայացուցիչների հետ

01.10.2010, 19:42
ՀՀ նախկին նախագահը տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր է քննարկել ԵՄ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին, տեղեկանում ենք ՀԱԿ-ի մամուլի հաղորդագրությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: -0-