Ռուսական մեկ ռազմակայանի առկայությունը Հայաստանում բավարար չէ. ՌԴ Պետդումայի պատգամավոր

01.10.2010, 18:15
Ռուսական մեկ ռազմակայանի առկայությունը Հայաստանում բավարար չէ. ՌԴ Պետդումայի պատգամավոր
Ռուսական մեկ ռազմակայանի առկայությունը Հայաստանում բավարար չէ. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Ռուսական մեկ ռազմաբազային առկայությունը Հայաստանում ավելի քան բավարար չէ, ուրբաթ ասաց  ՌԴ Պետդումայի պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը։

«Մեր բազայի և 25 տարով այն երկարացնելու համաձայնագիրը մեզ Հայաստանի հետ շատ սերտ հարաբերությունների զարգացման իրավունք է տալիս։ Բայց ես կարծում եմ, որ մեկ բազայի առկայությունն անբավարար է»,- նշեց Բաղդասարովը «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների նոր մակարդակ» Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Ըստ նրա, Գյումրիի ռուսական բազան զուտ պաշտպանական բնույթ է կրում ինչպես իր կառուցվածքով, այնպես էլ իր սպառազինումով։ «Դա ՄԻԳ 29 և С-300 ՀՕՊ համակարգ է։ Ես կարծում եմ, որ ՌԴ-ն կարող էր օգտագործել հայ-ռուսական հարաբերություններն ավելի լայն իմաստով»,- հայտարարեց պատգամավորը։

Բաղդասարովի խոսքերով, Հայաստանը միշտ, դեռ ԽՍՀՄ ժամանակներում, Անդրկովկասյան ռազմական օկրուգի համակարգում դիտարկվել է որպես Մերձավոր Արևելքին առավելագույնս մոտեցված տարածք։

«Ես կարծում եմ, որ այս տարածաշրջանի հետ կապված ռուսական շահերի տեսանկյունից Հայաստանում կարելի է տեղակայել երկրորդ բազան, միանգամայն այլ ինչպես կազմով, այնպես էլ սպառազինման առումով, մի հարձակողական բազա՝ նկատի առնելով մեր ՌՕՈՒ այլ նշանակության մեր աէրոդրոմային համակարգի, ինչպես նաև հարձակվողական բնույթի ուժերի ստեղծման հնարավորությունները»,- նշեց Բաղդասարովը։

Ըստ նրա, նմանատիպ կառույց է գոյություն ունեցել և կայունացնող գործոն է եղել Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ամերիկացիների համար, «առավել ևս, երբ այդ տարածաշրջանում շատ հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում»։

Մասնավորապես, պետգամավորը հիշեցրեց, որ վերջերս Թուրքիայում ակտիվորեն իրավիճակ է ծավալվում Քրդստանի Ժողովրդական կուսակցության հետ, որը դուրս է եկել իր առաջնորդ Օջալանի ձերբակալության հետ կապված շոկից, և այժմ իրենց ազգային-ազատագրական իրավունքների համար պայքարող քրդերի կտրուկ աշխուժացում է նկատվում։ 

Բացի այդ, Բաղդասարովի խոսքերով, Հայաստանից ոչ շատ հեռու է Իրաքյան Քրդստանը՝ դե ֆակտո ինքնուրույն պետություն, և «ամերիկացիներն Իրաքից զորքերի դուրսբերմանը զուգընթաց այնտեղ էլ կսրեն հարաբերությունները»։

«Ռուսաստանը գերտերություն է, և մենք պետք է վերածնենք մեր կայսերական ոգին, պետք է ավելի հավակնենք, և ոչ թե մեկ պաշտպանական բազայի Հայաստանում, որը կայունացնող որոշակի դեր կխաղար»,- նշեց Բաղդասարովը։

Նա կարծում է, որ Մեդվեդևի այցը և համաձայնագրի ստորագրումը ժամանակին էին, քանի որ մինչև պայմանագրի ստորագրումը վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նա նշեց, որ մի քանի տարիների ընթացքում ադրբեջանական ղեկավարությունը, բավականին լուրջ միջոցներ է ստացել նավթի ու գազի վաճառքից, ներդրել է դրանք արդիականացման և նոր սպառազինումների գնումների մեջ, և նրանց ռազմական բյուջեն հասել է ոչ ավել, ոչ պակաս 2 մլրդ դոլարի։

«Սրանք շատ լուրջ ներդրումներ են, և ցավոք, դա ադրբեջանական ղեկավարությանը մղում էր իրենց ԶՈՒ հնարավոր օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման համար, և մենք գիտենք, որ մի քանի բախում է եղել շփման գծում»,- ասաց Բաղդասարովը։

Նրա խոսքերով, ինչով կավարտվեր ռազմական բախումների այս հնարավորությունը, դժվար է ասել, չէ՞ որ կողմերից ոչ մեկը, ոչ էլ որևէ զինվորական վերլուծաբան չի ասի դա հրետանու և տանկերի թվաքանակի համադրության հիման վրա։

Նա նշեց, որ ներկայում Մերձավոր Արևելքում իրադարձությունների տարրական վերլուծությունը ցույց է տալսի, որ ավելի քիչ զինված, բայց ավելի պատրաստված բանակը կարող է ռազմական հարցեր լուծել՝ ավերելով զինված բանակները՝ իրենց համար դրանից բխող ծանր հետևանքներով։

Բաղդասարովը նշեց, որ ռուսական բազայի տեղակայման ժամկետների երկարացման համաձայնագրի ստորագրումը կայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ -0-