2011թ.-ի ընթացքում Հայաստանում ՀՆԱ 4,6%-ի աճ է ծրագրվել

30.09.2010, 19:56
2011թ.-ի ընթացքում Հայաստանում ՀՆԱ 4,6%-ի աճ է ծրագրվել

ՀՀ կառավարությունը 2011թ.-ի ընթացքում հանրապետության պետբյուջեի նախագիծ է հաստատել, որի համաձայն ՀՆԱ-ի 4,6 տոկոս աճ է ծրագրվել։

Տավուշի մարզի Իջևան քաղաքում անցկացվող այսօրվա արտագնա նիստի ժամանակ կառավարությունը հաստատել է հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2011թ.-ի ընթացքում ՀՆԱ-ի ծավալը 3 տրլ 763,5 մլն դրամի մակարդակում է կանխատեսվում։

«Միաժամանակ արդյունաբերության ոլորտի աճը 4,6 տոկոս կկազմի, գյուղատնտեսությանը՝ 10 տոկոս, շինարարությանը՝ 2 տոկոս»,- նշեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ 2009թ.-ին ճգնաժամային պայմաններում դեֆիցիտը 7,5 տոկոս է կազմում, 2010թ.-ին այդ ցուցանիշը 6 տոկոս է ծրագրվել, սակայն ակնկալվում է, որ տարվա արդյունքների համաձայն, այդ թիվը 4,8 տոկոս կկազմի։

«Պետբյուջեի եկամուտները 850 մլրդ դրամ կկազմեն, ծախսերը՝ 998,4 մլրդ դրամ։ Դեֆիցիտը 148,6 մլրդ դրամի չափով է ծրագրված, այսինքն՝ ՀՆԱ-ի 3,9 տոկոսը։ Դա դեֆիցիտի էական նվազում է»,- ասաց Դավթյանը։

Նախարարն ավելացրեց, որ 2011թ.-ի պետական բյուջեի նախագիծն արդեն ուրբաթ օրը ՀՀ ազգային ժողով կներկայացվի։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ ֆինանսական փաստաթուղթը մանրամասն քննարկում է անցել և համապատասխանում է միջնաժամկետ ծախսերի ծրագրին։

«Հանրապետության նախագահի հետ նախագծի քննարկման ժամանակ որոշում է կայացվել 10 մլրդ դրամով ավելացնել ծախսերի ծավալը, ընթացիկ խնդիրները լուծելու համար կրճատել դեֆիցիտի չափը։ Ընդհանուր առմամբ, 2011թ.-ին մեզ լարված աշխատանք է սպասվում։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կփակենք 2010թ.-ը»,- ավելացերց կառավարության ղեկավարը։ -0-