Հայկական գյուղերից մեկում երկու տղամարդ վիճաբանություն են սկսել սառը և հրազենային զենքի կիրառմամբ

30.09.2010, 17:47
Հայկական գյուղերից մեկում երկու տղամարդ վիճաբանություն են սկսել սառը և հրազենային զենքի կիրառմամբ

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում երկու տղամարդ վիճաբանություն են սկսել, որի արդյունքում միմյանց հանդեպ կացնի հարվածներ և հրազենային վնասվածքներ են հասցրել, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից։

Հաղորդագրության համաձայն, վաղ առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  Բ/Կ-ից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և ոտքի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Սուրեն Մ.-ն:

Կես ժամ անց թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ստացվել է նմանատիպ մեկ այլ ահազանգ, ըստ որի` կրծքավանդակի մասում կացնից ստացած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1948 թ. ծնված Գևորգ Մ.-ն:

«Պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանում, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված հրազենից Սուրեն Մ.-ին վնասվածքը պատճառել է Գևորգ Մ.-ն, իսկ վերջինիս կացնով հարվածել է Սուրեն Մ.-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զննությամբ դեպքի վայրից կացինը հայտնաբերվել և առգրավվել է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: -0-