ԱՄՀ-ն Հայաստանին մոտ 56 մլն դոլարի ֆինանսավորում կտրամադրի 2010 թվականի վերջին

30.09.2010, 11:11
ԱՄՀ-ն Հայաստանին մոտ 56 մլն դոլարի ֆինանսավորում կտրամադրի 2010 թվականի վերջին
ԱՄՀ-ն Հայաստանին մոտ 56 մլն դոլարի ֆինանսավորում կտրամադրի 2010 թվականի վերջին

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 36,2 մլն SDR (մոտ 56 մլն դոլար) ֆինանսավորում կտրամադրի, ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան (Guillermo Tolosa)։

Նա հայտնեց, որ սեպտեմբերի 9-24-ը Երևանում է եղել ԱՄՀ Առաքելությունը Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի (Ratna Sahay) գլխավորությամբ։ Առաքելությունն ավարտել է 2010 թվականի քննարկումները IV հոդվածի մասով խորհրդակցությունների շրջանակներում և իշխանությունների հետ համաձայնեցրել է կառավարության տնտեսական բարեփոխումների ծրագիրը Հայաստանի հետ իրականացվող Ընդլայնված ֆինանսավորման ծրագրի (Extended Fund ucility - EFF) և Ընդլայնված վարկավորման ծրագրի (Extended Credit Facility - ECF) առաջին ամփոփիչ ստուգման շրջանակներում։

«Տվյալ ծրագրերով ԱՄՀ-ի ընդհանուր պարտավորությունները կազմում են 266,8 SDR (մոտ 410 մլն դոլար)։ Ակնկալվում է, որ ԱՄՀ Գործադիր խորհուրդը կուսումնասիրի Հայաստանի հայտարարությունը առաջին ամփոփիչ ստուգման անցկացման մասին և կավարտի IV հոդվածի քննարկումները 2010 թվականի նոյեմբերին»,- ասաց նա, նշելով, որ դրանից հետո Հայաստանին կտրամադրվի 56 մլն դոլարի ֆինանսավորում։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Տոլոսան, «Մատչելի ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցների ծավալը կկազմի 392 մլն դոլար (290 տոկոսանոց քվոտա) (267 մլն SDR)՝ մինչև 2013 թվականի հունիսը ներառյալ։

Ծրագիրը տրամադրվում է ավելի արտոնյալ պայմաններով, քան Stand-By Arrangement-ը և հիմնված է ECF/EFF ծրագրերի վրա, որոնց շրջանակներում արտոնյալ ռեսուրսներ կտրամադրվեն բարենպաստ պայմաններով։

ECF/EFF նոր ծրագիրը թույլ կտա Հայաստանին հաղթահարել միջնաժամկետ մարտահրավերները, կնպաստի տնտեսության վերականգնման տեմպերի պահպանմանը, վճարային բալանսի ամրապնդմանը և աղքատության կրճատման հետևողական գործընթացի ապահովմանը։ -0-