Հայ արմատական ընդդիմությունն իր պահանջները կներկայացնի Եվրոպայի Խորհրդին

29.09.2010, 20:15
Հայ արմատական ընդդիմությունն իր պահանջները կներկայացնի Եվրոպայի Խորհրդին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ուղերձ կփոխանցի ԵԽ հայաստանյան կառույցին հոկտեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի անցկացվելիք երթի ընթացքում, տեղեկացնում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Եվրոպայի Խորհրդին ուղղվելիք ուղերձի նախագիծը հավանության է արժանացել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստի ընթացքում, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ուղերձի տեքստը չի հրապարակվել։

Սեպտեմբերի 17-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ հոկտեմբերի մեկին՝ ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի կողմից Հայաստանի վերաբերյալ հարցի քննարկումից չորս օր առաջ, ՀԱԿ-ը պատրաստվում է երթ կազմակերպել, որի ընթացքում ԵԽ ներկայացուցիչներին կփոխանցվեն նրանց պահանջները։

Հոկտեմբերի հինգին ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովում կլսվի զեկույց Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Լսումների ժամանակ ներկայացված կլինի Հայաստանի քաղաքական ողջ ներկապնակը՝ ինչպես իշխանության, այնպես էլ ըննդիմության ներկայացուցիչներ։ Բացի այդ, լսումների ընթացքում ներկա կլինի ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը։ -0-