Թանգարանների աշխատակիցները միջազգային դասընթացներ կանցնեն

27.09.2010, 19:32
Թանգարանների աշխատակիցները միջազգային դասընթացներ կանցնեն
Թանգարանների աշխատակիցները միջազգային դասընթացներ կանցնեն

Հայկական թանգարանների աշխատակիցները կմասնակցեն «Hands-on կրթական ծրագրերի» ազգային դասընթացներին, որոնք կանցկացնեն հատուկ հրավիրված միջազգային փորձագետները, հայտնեց ՀՀ ICOM (Թանգարանների միջազգային խորհուրդ) ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը։

Քառօրյա դասընթանցների ընթացքում, որոնք մեկնարկում են սեպտեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, կմասնակցեն Երևանի թանգարանների յոթ աշխատակիցները և ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի, ինչպես նաև Արցախի Հադրութի թանգարանի ինը աշխատակիցներ։

Դասընթացները կանցկացնեն ICOM-ի փորձագետները՝ UNESCO-ին առընթեր, Լուվրի դպրոցի թանգարանագիտության պրոֆեսոր, Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի պրոֆեսոր Մարի Քլարտե Օ' Նեյլը և Հռոմում առաջատար Իտալական պետական համալսարաններից մեկի՝ Հռոմ Երեք (Universita degli Studidi Roma Tre (RomaTre) համալսարանի պրոֆեսոր Էմմա Նարդինը։

«Դասընթացներին պատրաստվելուն առընթեր հարցումներ են անցկացվել թանգարանային աշխատակիցների միջև, որի արդյքունքում բացահայտել են, որ ըստ կարևորության աստիճանի առաջին տեղում են կրթական ծրագրերը»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Արոնյանը։

Դասընթացների նպատակն է մասնակիցներին նոր կրթական տեխնոլոգիաների ՝  մասնավորապես Hands-on-ի և minds-on-ի մեթոդների մասին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։

«Հայկական թանգարաններում նոր մեթոդների կիրառումը ցուցադրություններն առավել հետաքրքիր և գրավիչ կդարձնեն ինչպես մեծ սերնդի, այնպես էլ երիտասարդության ներկայացուցիչների համար»,- ասաց Արոյանը։

Ըստ ՀՀ ազգային պատկերասրահի հասարակության կապերի բաժնի պետ Անի Ավագյանի, Հայաստանում ավելի քան 100 թանգարան է գործում, և այդ 16 աշխատակիցների ընտրությունը հիմնվել է հստակ չափորոշիչների վրա-0-