Գտնվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի լեռներում մոլորված արշավախմբի անդամները

27.09.2010, 16:49
Գտնվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի լեռներում մոլորված արշավախմբի անդամները

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը ՀՀ ԳԵղարքունիքի մարզի Աժդահակ լեռ բարձրացած արշավախմբի մոլորված անդամները գտնվել են, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից։

Շաբաթ օրը Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռը բարձրացած արշավածումբը մոլորվել է և չի կարողանում գտնել հետադարձ ճանապարհը։

 

Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

 

Ժամը 02.00-ի սահմաններում արշավախմբի երկու անդամներ` Ավագ Հակոբովը և Հասմիկ Մանանդյանը, իջել են լեռից, հասել Ձորագյուղ և գյուղապետին հաղորդել արշավախմբի գտնվելու վայրը:

 

Ժամը 09.25-ին մարզի Երանոս գյուղի «Շողան աղբյուրե կոչվող տարածքում գյուղապետարանի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և Մարտունի քաղաք են տեղափոխվել արշավախմբի մնացած 9 անդամները:

 

Որոնողական աշխատանքները  դադարեցվել են: -0-