ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կողմ է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը

27.09.2010, 10:42
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կողմ է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կողմ է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շաբաթ օրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթաքում հայտարարեց, որ սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, տեղեկացնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բան Կի Մունի խոսքերով՝ այդ քայլը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը։

Իր հերթին Նալբանդյանը նշեց, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը և հույս հայտնեց, որ Ադրբեջանը ևս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայ-թուրքական կարգավորման գործընթացին ցուցաբերած անվերապահ աջակցության համար:

 

Իր հերթին Բան Կի Մունը բարձր գնահատեց Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին:

 

Ավարտելով այցելությունը Նյու-Յորք` Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և հանդիպումը հայ համայնքի հետ: -0-