Բոլոր ցեղատեսակների շների միջազգային ցուցահանդես կանցկացվի Հայաստանում

22.09.2010, 19:14
Բոլոր ցեղատեսակների շների միջազգային ցուցահանդես կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. CACIB կարգի (գեղեցկության միջազգային չեմպիոնի թեկնածու) բոլոր ցեղատեսակների շների միջազգային ցուցահանդես կանցկացվի առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 9-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի կինոլոգների միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը։

Ցուցահանդեսում դատավորներ կլինեն IKU (International Kennel Union –Միջազգային կինոլոգիական միություն) համակարգի միջազգային կատեգորիայի փորձագետներ։ Մասնավորապես, ակնկալվում է IKU նախագահ Վլադիմիր Ուրաժևսկու և Կինոլոգների միության (Վրաստան) ղեկավար Միխայիլ Մոդեբաձեի այցը։

Ցուցահանդեսին իրենց կենդանիներին կներկայացնեն կենդանիների սիրահարներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Հայաստանից, Բելառուսից և Իրանից։

Ցուցահանդեսին նախորդող մամուլի ասուլիսում կքննարկվեն, մասնավորապես, IKU կողմից հայկական գամփռի չափանիշների, ինչպես նաև այն Հայաստանի ազգային ցեղատեսակ ճանաչելու հետ կապված հարցեր։ -0-