«Ռուսական հովանոցի» շնորհիվ Հայաստանին ոչ մեկ չի դիպչի. խորհրդային հետախույզ

22.09.2010, 15:19
«Ռուսական հովանոցի» շնորհիվ Հայաստանին ոչ մեկ չի դիպչի. խորհրդային հետախույզ
«Ռուսական հովանոցի» շնորհիվ Հայաստանին ոչ մեկ չի դիպչի. խորհրդային հետախույզ

Լեգենդար խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը վստահ է, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը հուսալիորեն պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը։
 
«Հայ-ռուսական ռազմական համագործակցության ամրապնդմանը ես միայն դրական եմ վերաբերվում, քանի որ առանց Ռուսաստանի մենք չենք կարող»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Վարդանյանը։

Ըստ նրա, նման համագործակցության կարևորությունը գիտակցում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում՝ ինչպես ռուս, այնպես էլ հայ ժողովուրդները։

 «Քանի դեռ մենք ունենք Ռուսաստանի հովանոցը, մենք հանգիստ ենք, մեզ ոչ մեկ չի դիպչի»,- ասաց լեգենդար հետախույզը։

Ռուսական 102-րդ ռազմաբազան 1995 թ.-ից տեղաբաշխված է Հայաստանի Գյումրի քաղաքում՝ Կարմիր դրոշի անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների բազայի հիման վրա միջպետական պայմանագրերին համաձայն, որը ռազմական հերթապահություն է իրականացնում՝ ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում։

Կայանը գտնվում է ՌԴ հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասում գտնվող Ռուսական զորքերի խմբի ենթակայության տակ։ Այն զինված է Ս-300 հռթիռազենիթային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով։ Կայանի անձնակազմը բաղկացած է շուրջ հինգ հազար մարդուց։  Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրել են 1995 թ.-ին ստորագրված Գյումրիում ռուսական ռազմաբազայի մասին երկկողմ պայմանագրի  մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, փոփոխությունները վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը:

Եթե 1995 թ.-ի պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:

Գևորգ Վարդանյանը լեգենդար խորհրդային հետախույզ է։ Իրանում աշխատելու տարիներին  Վարդանյանին ու նրա խմբին հաջողվեց մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալների։Վարդանյանը մասնակցել է 1943թ.-ին Թեհրանի վեհաժողովի անվտանգության ապահովման գործողություններին։

Նա իր յոթ հոգուց բաղկացած խմբի հետ միասին կարողացավ կանխել ֆաշիստական Գերմանիայի հետախույզների կողմից ծրագրված Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը։ Հետախույզի կինը ամեն կերպ օգնել է նրան և հաճախ ինքն է մասնակցել գաղտնի գործերին։ -0-