«Ճանաչի՛ր» խորագրով նոր երիտասարդական նախագիծ է սկսվում Հայաստանում

18.09.2010, 20:00
«Ճանաչի՛ր» խորագրով նոր երիտասարդական նախագիծ է սկսվում Հայաստանում

«Ճանաչի՛ր» նոր երիտասարդական նախագիծը, որը նախատեսում է տարբեր մասնագիտությունների մասին տեսաժապավենների շարքի ստեղծում,  սկսվել է Հայաստանում, շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախագծի նախաձեռնող, սցենարիստ, երգիչ, երգահան Վարդան Զադոյանը։

Այս շարքում առաջին տեսաժապավենը կդառնա «Ճանաչի՛ր» երաժշտական կոմպոզիցիան՝ երգչուհի Սոֆի Մխեյանի կատարմամբ՝ որպես նախագծի հիմն։ Տեսաժապավենը նվիրված է Հայաստանի անկախության օրվան, որը նշվում է սեպտեմբերի 21-ին։

Ըստ Զադոյանի՝ նախագծի շրջանակներում կներկայացվեն այնպիսի մարդիկ, որոնց պրիզմայի միջով կներկայացվի պետությունն ու նրա նվաճումները։

«Այսօրվա դրությամբ գործունեության բոլոր ոլորտներում, Հայաստանի տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները նվաճումներ ունեն, որոնց մասին հասարակությունը պետք է իրազեկված լինի»,- ասաց նա։

Ըստ նրա՝ նախագծի նշանաբանն է՝ «Ես, դու, մենք, ապագան մեր հետևից է։ Ճանաչիր ինքդ քեզ, ճանաչիր երկիրը, ճանաչիր...»։

Սոֆի Մխեյանն իր կողմից ավելացրեց, որ «Ճանաչի՛ր» նախագծի հիմնական նպատակն այն է, որ երիտասարդությունն ուշադրությունից դուրս չթողնի այն ամենը, ինչը կատավում է Հայաստանում, որպեսզի ուշադիր լինի ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ մարդկանց հանդեպ։

«Գոյություն ունեն տարբեր մասնագիտությունների մարդիկ, որոնց աշխատանքը հաճախ կադրից դուրս է գտնվում, և նախագծի նպատակն է հասարակությանը հենց այդ մարդկանց, նրանց նվաճումները և հաջողությունները ցույց տալը»,- ասաց երգչուհին։ -0-