YouTube-ում տեղադրված զինվորների նվաստացմամբ կադրերի բոլոր գործող անձինք հայտնաբերվել են. ՀՀ ՊՆ

17.09.2010, 19:15
YouTube-ում տեղադրված զինվորների նվաստացմամբ կադրերի բոլոր գործող անձինք հայտնաբերվել են. ՀՀ ՊՆ
YouTube-ում տեղադրված զինվորների նվաստացմամբ կադրերի բոլոր գործող անձինք հայտնաբերվել են. ՀՀ ՊՆ

Զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ սկանդալային տեսահոլովակի բոլոր գործող անձինք բացահայտվել և բերման են ենթարկվել  Ռազմական Ոստիկանություն, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տվյալ փաստով նախապատրաստած նյութերը Ռազմական Ոստիկանությունն ուրբաթ փոխանցել է Զինվորական դատախազություն։

Քրեական գործ է հարուցվել։ Մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Սեպտեմբերի 11-ին YouTube ցանցում տեսանյութ է տեղադրվել, որում Հայաստանի Զինված ուժերի հագուստով երիտասարդներ ճնշումների, ծեծի և նվաստացումների են ենթարկվում։

Այս կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Հայաստանի ԶՈՒ անվանարկմանն ու հեղինակության խաթարմանն ուղղված նմանատիպ տեսանյութերի պատրաստումն ու դիտավորյալ տարածումը։ -0-