Երևանը և Մոսկվան կքննարկեն Ռուսաստաբնակ հայերի` Հայաստանում պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը

15.09.2010, 18:19

Երևանը և Մոսկվան կքննարկեն Ռուսաստանում բնակվող հայերի` Հայաստանում պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը, չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա՝ ՊՆ-ն բազմաթիվ հայտեր է ստանում ազգությամբ հայ, բայց այլ պետությունների քաղաքացի հայերից, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում ՝ պարտադիր զինծառայությունը Հայաստանում անցկացնելու խնդրանքով:

«Տվյալ հարցն արդեն գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնեցմանը, և առաջիկայում ես կդիմեմ իմ ռուս գործընկերոջը՝ այս հնարավորությունը քննարկելու համար, և մենք այս հարցին համապատասխան ընթացք կտանք»,- ասաց Օհանյանը:

Միաժամանակ նախարարը գոհունակությամբ նշեց, որ Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգից ամեն զորակոչի Ռուսաստանի շուրջ 400 քաղաքացի՝ ներառյալ ազգությամբ հայերը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներ, Հայաստան են ժամանում պարտադիր զինծառայություն անցնելու համար: -0-