Հայաստանի ճանապարհներին հունվար-օգոստոսին 477 հազար խախտում է արձանագրվել

15.09.2010, 16:10
Հայաստանի ճանապարհներին հունվար-օգոստոսին 477 հազար խախտում է արձանագրվել
Հայաստանի ճանապարհներին հունվար-օգոստոսին 477 հազար խախտում է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունվար-օգոստոսին Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կանոնների 477 հազար խախտում է արձանագրել, ինչը 50 հազարով ավելի է, քան 2009 թվականի նույն ժամանակահատվածում, հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը։

«Իրավախախտումների մեծամասնությունը վերաբերում է հասարակական տրանսպորտի կանգառներին ոչ թույլատրելի վայրերում»,- չորեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։

Ըստ նրա՝ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է անվտանգության գոտիների չօգտագործման 79 հազար դեպք, երբեմն էլ վարորդները չեն զիջում ճանապարհը հետիոտնին հատկացված տեղերում։

«Տարեսկզբից առաջին ութ ամիսների ընթացքում հետիոտնի կողմից արձանագրվել է երթևեկության կանոնների խախտման 16 հազար 515 դեպք։ Սակայն իրականում այդ թիվը տասնյակ անգամ ավելի է, քանի որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ի վիճակի չեն ֆիքսել խախտումների բոլոր դեպքերը»,- հավելեց Օհանյանը։ -0-