Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը սերիալներից և հեռուստաշոուներից շեշտը տեղափոխում է լուրջ ծրագրերի վրա

07.09.2010, 18:26

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (ՀՀՀ) նոր եթերաշրջանում առաջնությունը կտա ոչ թե սերիալներին և հեռուստաշոուներին, այլ ավելի լուրջ ծրագրերին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՀԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը։

Ըստ նրա՝ ՀՀՀ տեղեկատվական վերլուծական հատվածում մի քանի նորամուծություններ կկատարվեն, մասնավորապես՝ սեպտեմբերի վերջին «Հայլուր» լրատվական  ծրագիրը թարմացված ստուդիայից կհեռարձակվի։

«Նաև նախատեսվում է ՀՀՀ թղթակցային կետերի ամրապնդում»,- ասաց նա։

Միաժամանակ Հարությունյանը հայտնեց, որ հեռուստահաղորդավար Գևորգ Ալթունյանը, ով ավելի վաղ աշխատել է TV5 հեռուստաընկերությունում, մի քանի օր առաջ նշանակվել է «Հայլուր» լրատվական ծրագրի փոխտնօրեն։

«Մեզ համար հիմնական ուղղություններ ու առաջնություններ են մնում  «Հայլուր» և  «Ռադիոլուր» ծրագրերը»,- հաղորդեց նա։

ՀՀՀ խորհրդի նախագահը նաև նշեց, որ նախատեսվում է նոր քաղաքական ծրագրերի եթեր հեռարձակումը, սակայն զերծ մնաց առավել մանրամասն տեղեկություններ տրամադրելուց։ -0-