Հայաստանի նախագահը կհյուրընկալի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին

31.08.2010, 14:37
Հայաստանի նախագահը կհյուրընկալի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի իր նստավայրում հյուրընկալում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի հաղթողներին և մի խումբ մրցանակակիրների, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունից։  

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական խնդիրների ամենամյա մրցույթ է, որն անցկացվում է նույն օրը աշխարհի 50 երկրներում, մրցույթին մասնակցում է մոտ 6 մլն աշակերտ։ Մրցույթի նպատակը երեխաներին մաթեմատիկայի նկատմամբ սեր հաղորդելն է։

Նախագահի հյուրերն են լինելու, մասնավորապես, մրցույթի հաղթողներ Էդգար Մինասյանը (Երևան) և Աբրահամ Գրիգորյանը (գ. Վանաշեն, Արարատի մարզ), հանրապետության յուրաքանչյուր մարզում լավագույն արդյունք ցուցաբերած 11 դպրոցականները, ինչպես նաև Արցախի մասնակիցներից ամենաբարձր միավոր հավաքած երեխան:

Արդեն երկրորդ տարին է, ինչ նախագահական պալատում ընդունելություն է կազմակերպվում «Կենգուրուի» պատանի պատվիրակների համար: «Բարի ավանդույթի համաձայն, նախագահն իր նստավայրում հանդիպում է տաղանդաշատ դպրոցականների հետ` անձամբ շնորհավորելու նրանց ուսումնական ձեռքբերումների կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

«Կենգուրու» մրցույթն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի կրթության և գիտության նախարարության հովանու ներքո։ Միջոցառման կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը, գլխավոր գործընկերը՝ ՎՏԲ Հայաստան բանկը։

Տարեցտարի «Կենգուրու» մրցույթն ավելի ու ավելի մասսայական է դառնում՝ եթե նախորդ տարի մրցույթին մասնակցել է մոտ 30 հազար աշակերտ, ապա այս տարի՝ արդեն 40 հազար աշակերտներ են ցույց տվել մաթեմատիկայի իրենց գիտելիքները։ Առաջին անգամ «Կենգուրուն» անցկացվել է 1991 թվականին Փարիզում, իսկ 1994 թվականից այն ստացել է միջազգայինի կարգավիճակ։ -0-